Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

Ոստիկանությունը պահպանության ոլորտը մենաշնորհո՞ւմ է

Ոստիկանությունը պահպանության ոլորտը մենաշնորհո՞ւմ է
27.02.2014 | 16:03

Այսօր Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները («Տրանս Սֆեր» ՍՊԸ, «Պանտերա Սեքյուրիթի», «Գրիֆ» ՍՊԸ, Բերկուտ քոլեջ, «ԳՌԱՆԴ Ս» ՍՊԸ, «Լեգիոն Ե.Ս.Է.» ՍՊԸ, «ՍԱՌԳԱՌԴ» ՍՊԸ, «Սիազ» անվտանգության ակադեմիա, «ԳՈԼԴ ԴԵԼՏԱ», «ԱՐՄՈԲԻԼ» ՓԲԸ, Ալիգատոր, «Պարտնյոր» ՍՊԸ, «Քրաուն Քեմիքալ» ՍՊԸ) հայտարություն են տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Հանրային քննարկման բոլոր կազմակերպությունները դեմ են «Ոստիկանության պահպանության մասին» օրենքի նախագծին: Մենք գտնում ենք, որ Ոստիկանության կողմից ներկայացված օրենքի նախագիծը խոչընդոտելու է մասնավոր պահնորդական կազմակերպությունների գործունեությանը: Օրենքը պահպանության ծառայություններից օգտվող կազմակերպություններին պարտադրելու է կնքել պայմանագիր ոստիկանության հետ՝ հակառակ դեպքում ոստիկանական պահպանության ստորաբաժանումն իրավունք ունի դիմել դատարան՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 461-րդ հոդվածին համապատասխան հարկադրելու կնքել պայմանագիր: Այսպիսով Ոստիկանությունը պահպանության ոլորտը մենաշնորհելու է (ինչպես խորհրդային տարիներին) և մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպություններին զրկելու է ազատ տնտեսական մրցակցությունից: Օրենքի նախագծում նշված է, որ Ոստիկանության պահպանության ստորաբաժանումը այդ գործառույթը կիրականացնի մինչև 2018 թվականը: Մենք կարծում ենք, որ այդ ժամանակահատվածում մասնավորը դուրս կմղվի շուկայից: Մասնավոր պահնորդական ինստիտուտը կայացել է (1996-ից), և այս օրենքը այդ ինստիտուտը փլուզելու և մասնավորից բիզնեսը խլելու նպատակ ունի: Հայտարարում ենք, որ սույն թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 13:00-ին, հրավիրված հանրային քննարկման մասնակիցները պայքարի նոր փուլ են սկսում ՀՀ Սահմանադրությամբ իրենց իրավունքները պաշտպանելու համար: Մասնավոր պահնորդական կազմակերպությունները դիմելու են խնդրի լուծման հարցում իրավասու բոլոր կառույցներին, այդ թվում՝ ՀՀ նախագահին, կառավարությանը և ԱԺ-ին»:

Դիտվել է՝ 2031

Մեկնաբանություններ